Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Կանխարգելում և բուժում տանը

Ինչպես ազատվել քրոնիկական հարբուխից

Ինչպես ազատվել քրոնիկական հարբուխից

Վերջին տարիներին տառապում եմ քրոնիկական հարբուխով: Բժշկի խորհրդով երկար ժամանակ տարբեր դեղպատրաստուկներ եմ օգտագործել, սակայն արդյունքից այնքան էլ գոհ չեմ: Ժովովրդական ի՞նչ միջոցներ կան այն բուժելու համար:

Ն.Դանիելյան, ք.Երևան

 

Ժամանակակից մարդկանց բացարձակապես մատչելի են դեղպատրաստուկները: Պարբերաբար օգտագործելով արտասահմանյան և տեղական արտադրության որակյալ, իսկ երբեմն նաև ոչ այնքան որակյալ պատրաստուկներ, շատերն իրենց առողջությունը վտանգի տակ են դնում: Դրա վառ և դասական ապացույցն են զանազան աերոզոլներն ու քթի կաթիլները, որոնք արագ օգնում են որոշ ժամանակով հանել լորձաթաղանթի այտուցը և վերականգնել փակված շնչառությունը: Սակայն շատերը գործնականում չգիտեն, որ եթե դրանք օգտագործվեն 7 օրից ավելի, ապա հետևանքը կլինի մշտական այտուցը և, նույնիսկ,  քթի լորձաթաղանթի ապաճը:Խորհուրդ ենք տալիս օգտվել ժողովրդական հետևյալ բաղադրատոմսերից:

 

  • էվկալիպտի, բերգամոտի, նարնջի և խորդենու յուղերի կաթիլներից պատրաստել` 
    10մլ ձիթապտղի ձեթի վրա ավելացնել նշված յուղերից 2-3-ական կաթիլ, խառնել և լցնել մուգ գույնի ապակյա տարայի մեջ: Խառնուրդը 3 շաբաթ թրմել, օրը 3-4 անգամ խառնելով: Քթի մեջ կաթեցնելուց առաջ, ցանկալի է ինհալացիա կատարել, ինչը թույլ կտա քթի լորձաթաղանթի վրա ուժեղացնել կաթիլների ազդեցությունը: Դրա համար բավական է տաք գոլորշու վրա շնչել 7-10 րպե: 
  • Կարելի է մումիայի հիմքով օգտակար և բուժիչ կաթիլներ պատրաստել:Դրա համար 1 գրամ մումիան լուծել 1 թեյի գդալ տաք ջրի մեջ և թրմել 1 օր: Խծուծը թրջել այդ լուծույթով և քնելուց առաջ մի օր դնել մի քթանցքի մեջ, հաջորդ օրը` մյուսի: Բուժման կուրսը 1 ամիս է: Մումիան օգնում է լիարժեք վերականգնել քթի լորձաթաղանթի խանգարված գործառույթը և ազատվել անոթալայնիչ կաթիլների կախվածությունից:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 6-7.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. nasmork-rinit.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

23.12.2014

Հարգելի Սարգիս, սովորաբար այն կարելի է գնել մեղվապահներից:

Sargis

04.12.2014

????????

Սարգիս

27.11.2014

իսկ մումիան դա դեղատնից պետքե գնենք տաբլետկաներով???????

Մեդ-Պրակտիկ

07.07.2014

Հարգելի Հասմիկ, նախ հարկավոր է դիմել քիթ-կոկորդ-ականջ մասնագետի՝ պարզաբանելու Ձեր խնդիրը: Միայն մասնագետը կառաջարկի միջոցներ, որոնք ո՛չ միայն կնոսրացնեն, այլև միտված կլինեն հիշյալ արտադրությունը վերացնելուն   

Հասմիկ

26.06.2014

Ըմպանի շրջանում մածուցիկ արտադրության առկայություն, որը խանգարում է շնչառությանը, ուզում եմ կուլ տալով ազատվել դրանից, սակայն չի ստացվում, ինչ հրատապ միջոց խորհուրդ կտաք;

Մեդ-Պրակտիկ

15.12.2013

Հարգելի Rosette, բարև Ձեզ, ստորև ներկայացնում ենք (ռուսերեն լեզվով) սինուստների ժողովրդական միջոցներով բուժման մի քանի հղումներ.

http://grineskul.ucoz.ru/index/lechenie_sinusita/0-67

http://narodniydoktor.ru/lechenie-sinusita.html

http://www.ayzdorov.ru/lechenie_sinysit_nar.php

rosette

14.12.2013

ինչպես բուժել սինուզիթը խոտաբույսերով.

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ